05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հայաստան-Վրաստան համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում զարգանալու միտում ունի. Իրավունք

«Իրավունքը» գրում է. «Ժամանակակից աշխարհում ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ ցանկացած տարածաշրջանում այս կամ այն իրավիճակով պայմանավորված, ելնելով կոնկրետ պետությունների վարած քաղաքականությունից, շատ արագ կարող է փոփոխվել առկա իրավիճակը և տվյալ տարածաշրջանն անսպասելիորեն վերածվել առճակատումների օջախի՝ հղի բոլոր հնարավոր վտանգներով: Ուստի, ներկա ժամանակաշրջանում, շատ կարևոր է պետական և պաշտոնական մակարդակով պետությունների և հատկապես անմիջական հարևանների հետ լավ հարաբերություններ պահպանելն ու զարգացնելը:

ՀՀ-ն այս առումով մեծ ընտրություն չունի՝ մեկ պարզ պատճառով. երկու կողմից մեզ շրջապատում են ոչ բարեկամ երկրներ՝ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք մինչ օրս շարունակում են հավատարիմ մնալ պետական մակարդակով հայատյաց և հակահայկական քաղաքականություն վարելու իրենց սկզբունքներին: Հարևաններից միայն Իրանն ու Վրաստանն են, որոնց պարագայում միանշանակ կարելի է փաստել, որ Հայաստանն այդ երկու հարևանի հետ ունի բավական բարձր մակարդակի հարաբերություններ, իսկ հեռանկարներն այս ուղղությամբ խոստանում են ավելի լավ ապագա: Հայաստանի համար հատկապես կարևոր է Վրաստանի հետ լավ հարաբերությունները պահպանելու երաշխիքների ամրագրումը:

Ինչ խոսք, հայ-վրացական բարձր մակարդակի հարաբերությունները ձևավորվել են դարերի ընթացքում և այն փոխվստահության մթնոլորտը, որը առկա է այսօր, մեծ աշխատանքի արդյունք է՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ քաղաքական երկխոսության տեսանկյունից: Այդուհանդերձ, առավելապես կարևոր է, որպեսզի ձևավորված դրական մթնոլորտը պահպանվելուն զուգահեռ օգտակարության տեսանկյունից լինի ավելի արդյունքաբեր: Անկախ այն հանգամանքից, թե Հայաստանը հետագայում ինչպիսի քաղաքական ուղղվածություն կունենա, ինչպիսի հարաբերություններ կհաստատեն մեր հարևանները միմյանց հետ, անհրաժեշտ է հետամուտ լինել հայ-վրացական և հայ-իրանական հարաբերություններն ամրապնդելու և խորացնելու գաղափարին:

Վերը հիշատակված պետական և պաշտոնական մակարդակների փոխվստահության հիմքերն էլ ավելի են ընդգծվում, իսկ փոխշահավետ համագործակցության մթնոլորտն ավելի է ջերմանում, երբ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև զարգանում է անձնական շփումների և փոխըմբռնման ավանդույթը: Այս տեսանկյունից բավական ողջունելի է Հայաստանի և Վրաստանի վարչապետերի համագործակցությունը՝ լինի աշխատանքային, անձնական կամ պաշտոնական հանդիպումների մակարդակով: Հ.Աբրահամյանը միշտ էլ աչքի է ընկել իր օտարերկրյա գործընկերների հետ անմիջական շփումների դաշտում հանդես գալու կուլտուրայով, ինչն անխոս ավելի է մոտեցնում առկա խնդիրների հաղթահարման կամ դրանց լուծման հավանականությունը: Վերջինիս՝ Վրաստան կատարած վերջին այցը նշվածի վառ ապացույցն է: Ավելորդ չէ հիշատակել նաև այն փաստը, որ ՀՀ-ի և Հարավային Օսիայի ԱԺ նախագահների հանդիպման արդյունքում առաջացած արհեստական լարվածությունը հնարավոր եղավ թոթափել գերազանցապես Աբրահամյան-Ղարիբաշվիլի երկխոսության շնորհիվ:

Ընդհանուր առմամբ, կարելի է եզրափակել, որ Հայաստան-Վրաստան համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում զարգանալու միտում ունի: Նախորդ տարի 2013թ.-ի համեմատությամբ աճ է արձանագրվել մի շարք ոլորտներում՝ առևտրատնտեսական, ֆինանսաներդրումային, հաղորդակցության, զբոսաշրջության, մշակույթի, սպորտի, հումանիտար բնագավառներում: Քաղաքական բարձր մակարդակներում կայացած հանդիպումների ժամանակ մշտապես ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի տարբեր տնտեսական միավորներին ինտեգրման արդյունքում խոչընդոտների հնարավոր առաջացման պարագայում դրանք միասնական ջանքներով հաղթահարելու, և, ի հավելումն դրա, նոր իրավիճակն ի օգուտ երկկողմ շահերի օգտագործելու ճանապարհով ընթանալու պատրաստակամությունը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ