06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ուրիխանյանի կուսակցությունը նյարդայնություն ու անհանգստություն է առաջացրել»

Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանս» կուսակցությունից հայտարարում են.

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ: «Ալյանս» կուսակցության համագումարը, բնականաբար, նյարդայնություն ու անհանգստություն է առաջացրել իշխանության մեջ երկիրն ու իրար քրքրող տարբեր ուժերի մոտ: Բնական է, որ չվերահսկվող ուժի ու չվարկաբեկված առաջնորդի առկայության պարագայում նրանք պետք է փորձեն ազդեցության միջոցներ ձեռնարկել:

Քանի որ Ուրիխանյանի ու առավել ևս «Ալյանսի» նկատմամբ չունեն ու չեն էլ կարող ունենալ ոչ մի կոմպրոմատ, իսկ ֆիզիկական հաշվեհարդարն այս պարագայում այնքան էլ անհետևանք չի լինի, մնում է միայն մեկ ձև` պատվիրել հոդվածներ ու ֆեյսբուքյան կեղծ էջերի գրառումներ «Ալյանս»-ի՝ իբր իշխանությունների կողմից ստեղծված լինելու կամ նման այլ հիմարությունների մասին: Գիտակցում ենք, որ բոլոր հասկացող մարդիկ, այնուհանդերձ, լավ գիտակցում են այդ երևույթը, բայց ուզում ենք հայտարարել, որ ոչ թե մտնելու ենք մանր-մունր ֆեյսբուքյան «ռազբորկաների» մեջ, այլ յուրաքանչյուր նման երևույթի դեպքում ցուցաբերելու ենք ավելի խիստ քննադատություն ու ավելի սուր բացահայտումներ: 

Հարկ է նշել, որ «Ալյանսի» ղեկավար թիմն ու Տիգրան Ուրիխանյանը նրանով են տարբերվում երկիրը կործանողներից, որ հասկանում են, որ այդ հոդվածագիրներն ու ֆեյսբուքում գրառում անող ֆեյքերը լավ օրից չէ, որ «կոպեկների» համար անում են այն, ինչն իրենց իսկ սրտով էլ չէ, ու այդ մարդկանց իրավունքների համար ևս մենք պայքարում ենք: Մեծ հաշվով բոլորին պարզ է, որ բարեկիրթ, պարկեշտ ու քաղաքավարի, բայց խիստ քննադատող ու պահանջող պատգամավոր Ուրիխանյանի դեմ միշտ էլ ձեռնարկելու են անազնիվ, «տակից» ու թաքուն հարվածներ, և բնական է` պիտի խփեն այն բանին, ինչից վախենում են` մաքուր անցյալին, ազնիվ կեցվածքին, հեղինակությանն ու կամքին: Սիրելի կողմնակիցներ ու համախոհներ, պատրաստ լինենք սրան, բայց գիտակցենք, որ ժամանակակից էլեկտրոնային աշխարհում ամեն ինչ շատ հասանելի է, ճշմարտությունը միշտ կարելի է գտնել, օրինակ, այստեղ։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ