06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կանաչ տերևը կանա՞չ է

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ քառօրյային առաջարկեց գրավոր հարցերը ԱԺ նիստին հնչեցնելու ավանդույթին վերջ տալ և հարցեր ուղղել միայն բանավոր տեսքով: «Ես առաջարկում են հանել գրավոր հարցը ԱԺ նիստին հնչեցնելու ավանդույթը, որպեսզի ովքեր վատ են հասկացել իրենց գրավոր տված պատասխանը, հետո մոտենան նախարարին և առանձին պարզաբանեն, ոչ թե նորից հնչեցնեն և օգտվելով կանոնակարգի վերջին վայրկյաններից` անընդհատ սպառեն ժամանակը` թույլ չտալով հնչեցնելու հանրությանն իրապես հուզող հարցերը»,- ասաց Զոհրաբյանը:

Նա համեմտություն արեց, թե դա նման է այն բանին, որ հարցնեն, թե ճիշտ է, որ տերևը կանաչ է, գրավոր պատասխանում լինի, որ այո տերևը կանաչ է, բայց կառավարությունը դեռ ԱԺ-ում էլ պատասխանում է, որ կանաչ է: «Հետո պատգամավորները հարցուպատասխանի ժամանակ հարցնում են` իրապես տերևը կանա՞չ է, իսկ կառավարության ներկայացուցիչները վերահաստատում են, որ տերևը կանաչ է»,- ասաց Զոհրաբյանը: Նիստը վարող Հերմինե Նաղդալյանը ի պատասխան պատգամավորի առաջրկին՝ հումորով նշեց, թե այլևս կանաչ տերևի մասին հարցեր չուղղել կառավարությանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ