06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մեկ երիտասարդ կորցրել է աչքը, մյուսն առողջական խնդիրներ ունի»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ քառօրյային խոսեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված հերթական միջադեպից, և նշեց, թե դրանում իր մեղքի բաժինն ունեն նաև իշխանությունները: «Հիշում եք, որ ես շրջանառության մեջ էի դրել հայտարարության նախագիծ, որը վերաբերում էր այն ժամանակ Սյունիքի նախկին մարզպետի կատարած ծանր հանցագործություններին, որ նա դատապարտված է եղել: Դուք այդ նախաձեռնությունը ԱԺ կանոկարգ օրենքը շրջացնելով՝ չդրեցիք շրջանառության մեջ: Հիմա նորից նրա որդին ընդգրկված է վիճաբանության մեջ, որի հետևանքով մեկ երիտասարդ կորցրել է աչքը, մյուսն առողջական խնդիրներ  ունի: Կարծում եմ այս մեղքի բաժնի մի մասը նաև դուք եք կրում»,-ասց նա և հարցրեց, թե ինչ են անելու այս հարցի լուծման համար:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե դա ԱԺ-ի քննարկման հարց չէ և նշեց, թե առաջիկայում հաշվետվությամբ հանդես է գալու ՀՀ գլխավոր դատախազը, ում կարող են այդ հարցերն ուղղել: «Ինչ վերաբերում է այդ երևույթներին, որ շրջանառվում է, կարծում եմ, որ պատգամավորները, որոնք հարցեր ունեն, բոլորն էլ դատապարտում են, եթե հանցակազմ կա, պարզապես պետք է հանցագործը պատժվի»,-ասաց նա:

Սյունիքից ընտրված պատգամավոր Հայկ Գրիգորյանը հորդորեց Փոստանջյանին կոռեկտ լինել: «Մեր որոշ գործընկերներ իրենց ամենայն հայոց դատավորի տեղն են դրել և անվայել արտահայտություններ են անում Սյունիքի մարզպետի հասցեին: Խնդրում ենք ձեր մտքի գոհարները չարտահայտել այստեղ»,-պահանջեց նա: Փոստանջյանը նույն հարցը մի քանի անգամ բարձրացրեց, ինչին ԱԺ նախագահը ստիպված էր արձագանքել, թե ներկայցվածը մեղադրական եզրակացությունն է, իսկ ինքը գտնում է, որ ԱԺ-ն դատավոր չի կարող հանդիսանալ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ