Ռեալի ղեկավարությունը պատրաստ է վաճառել Ռոդրիգեսին. Անչելոտին դեմ է. armsport.am
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո վաճառել թիմի հարձակվող Խեսե Ռոդրիգեսին, սակայն համաձայնագրի մեջ ներառել նրա տրանսֆերը ետ գնելու իրավունքը: «Արքայական ակումբը» նախկինում այդպես է վարվել պաշտպան Դանիել Կարվախալի («Բայեր») և հարձակվող Ալվարո Մորատայի («Յուվենտուս») տեղափոխությունների ժամանակ, գրում է armsport.am-ը:
Ըստ AS պարբերականի տվյալների, մադրիդյան ակումբում դժգոհ են Խեսեի խաղից և ցանկանում են, որ 22-ամյա ֆուտբոլիստը խաղային որակները զարգացնի այլ թիմում:
Նշվում է, որ Կարլո Անչելոտին միակն է մադրիդյան թիմում, ով դեմ է այդ տրանսֆերին:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Խեսեն մասնակցել է 15 խաղի, որոնցում 2 գոլ է խփել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: