06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բժշկականի փողերը. Ժողովուրդ

 «Ժողովուրդը» գրում է, որ «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը հրապարակել Է 2014 թվականի գործունեության հաշվետ­վությունը:

Ըստ այդմ, տեղեկանում ենք, որ Հիմնադրամը, կամ ավելի ճիշտ’ բժշկական համալսարանն ունի 3 հազար 105 աշխատակից, որոնց անցած տարի ընդհանուր վճարվել Է 6 մլրդ 873 մլն 76 հազար դրամի աշխա­տավարձ: Հիմնադրամի ֆինանսական աղբյուրներն են եղել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությու­նը եւ ուսանողների ուսման վարձերը, որն ընդհանուր հաշվով կազմել է 12 մլրդ 18 մլն 675 հազար դրամ: Սակայն անցած տարի բժշկական համալսա­րանն օգտագործել է 11 մլրդ 509 մլն 226 հազար դրամ:

Իզուր չէ, որ ՄՀՊԲ համալսարանը համարվում Է Հայաս­տանի ամենահարուստ բուհերից մեկը, եւ նրա ղեկավարի հարցը մշտապես լուծվել է ամենաբարձր մակարդակով»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ