05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ԱՊԱ-ներից «քաշվածները». Աշոտ Աղաբաբյանը դատի է տվել «Ինգո Արմենիային». Ժողովուրդ

 «Ժողովուրդը» գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը դատի է տվել հայտնի ապահովագրական ընկերություններից մեկին՝ «Ինգո Արմենիային», գումար ստանալու պահանջով:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ փետրվարի 9-ին Աշոտ Աղաբաբյանը, դիմելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պահանջում է, որ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը հարկադրեն կատարել պայմանագրային պարտավորությունները: Ի՞նչ պայմանագիր է կնքել պատգամավորը ընկերության հետ, եւ ընկերությունը պայմանագրով նախատեսված ի՞նչ պարտավորություններ է ստանձնել ու չի կատարել:

Դատելով դատարանում Աշոտ Աղաբաբյանի լիազոր ներկայացուցիչ Գոռ Մաթեւոսյանի պատասխանից՝ Աշոտ Աղաբաբյանին պատկանող մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, եւ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը, ըստ էության, վթարի սխալ լինելու մեջ պատգամավորին է մեղադրում եւ հրաժարվում է փոխհատուցում տալ:

Իսկ, ահա, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունից մեզ պարզաբանեցին, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ պատահարով ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից վարչական վարույթ չի իրականացվել, ուստի վերը նշված պատահարում մեղավորության աստիճանը որոշելու նպատակով Ընկերությունը, առաջնորդվելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով, նշանակել է դատաավտոտեխնիկական եւ դատատեսաձայնագրային փորձաքննություն: «Հիմք ընդունելով փորձաքննության արդյունքները, Ընկերության կողմից կայացվել է որոշում՝ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին»»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ