05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գները. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ Հայաստանի տարբեր մարզերից ահազանգեր են ստացվում, որ կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գները: 

«Ըստ ստացված ահազանգերի, մեկ լիտր կաթի գնման գինը նվազել է միջինը 10-20 դրամով: 

Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցներում մի քանի գյուղապետեր, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզից, հաստատեցին տեղեկությունը, սակայն դժվարացան բացատրել պատճառները: Բերդկունքի գյուղապետ Բաբկեն Դադիկյանը մեզ վարկած ներկայացրեց, թե դա կարող է պայմանավորված լինել կաթի արտադրության սեզոնային աճով: Թե ո՞րն է կաթի մթերման գնի նվազման իրական պատճառը և ինչո՞ւ են բոլոր մթերողները միաժամանակ նվազեցրել գինը կփորձենք պարզել առաջիկայում: Միայն նշենք, որ կաթնամթերքի գինը ՀՀ-ում, ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարվա համեմատ աճել է ավելի քան 10 տոկոսով»,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ