11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պալաչն անակնկալի է եկել

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանի /Պալաչ/ համար անակնկալ է եղել, որ ՀՀԿ-ից իրենց հեռացրել են ընտրություններին ինքնաառաջադրման համար: Այս մասին նա հայտարարեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին: Նշենք, որ ՀՀԿ-ն որոշել է սատարել Վահագն Գևորգյանին: Հարությունյանը նշեց, որ ինքը որպես Աբովյանի բնակիչ որոշել է ինքնաառաջադրվել և կուսակցության դիրքորոշմանն ուշադրություն չի դարձրել: Նա տեղյակ չի եղել, որ կարգապահական տույժի կենթարկվի: Վահագն Գևորգյանին նա որակեց որպես նորմալ մարդ, սակայն նշեց, որ նա երկար ժամանակ եղել է մի քաղաքական ուժի անդամ, որը ղեկավարել է այդ քաղաքում:

Արթուր Հարությունյանը թեև կիսել է ՀՀԿ-ի գաղափարները երկրի շենության հարցում, բայց չի ափսոսում, որ այլևս ՀՀԿ անդամ չէ: Հարցին, թե ուզում է, որ Հայաստանում իշխանափոխություն լինի, նա պատասխանեց. «Ոչ, որովհետև այսօր, որ ապրում ենք այս խաղաղ երկնքի տակ, այս իշխանության վարած ճիշտ քաղաքականության արդյունքն է»:

Իր ապագա ծրագրերի մասին նա նշեց, որ ուզում է պիտանի լինել Աբովյանի բնակչին ու մինիմալի հասցնել քաղաքում եղած խնդիրները:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ