«Ես 100 դրամանոց մարմնավաճառ ե՞մ․․․». Ժամանակ

«Ժամանակը» գրում է.
«Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթանում է Նոնա Մ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 32-ամյա Նոնան կատարել է ակնհայտ սուտ մատնություն՝ ծանր հանցագործության կատարման համար սուտ մեղադրել է տուժող ճանաչված տղամարդուն, ինչը զուգորդել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով:
Նոնան սուտ մատնություն է կատարել իր հետ ինտիմ կապի մեջ գտնվող Սահակի (անունը փոխված է) նկատմամբ: Նա ոստիկանության Էրեբունու բաժնում սուտ հաղորդում է տվել, թե Սահակը բռնաբարել է իրեն: Որպես իր նկատմամբ գործադրված սեռական բռնության ապացույց՝ Նոնան ոստիկանություն է ներկայացրել իր պատռված կրծկալը:
Մի քանի օր հետո Նոնան ներկայացել է ոստիկանություն, խոստովանել է, որ սուտ հաղորդում է տվել ու ցանկացել է հաղորդումը «հետ վերցնել»:
Բռնաբարության վերաբերյալ հաղորդումը «հետ վերցնելու» միակ ճանապարհը սուտ հաղորդում տալու համար քրեական պատասխանատվության ենթարկվելն է: Նոնային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով: Պատռված կրծկալը՝ չկատարված բռնաբարության «արհեստական ապացույցը», ճանաչվել է իրեղեն ապացույց ու կցվել է Նոնայի վերաբերյալ քրեական գործին:
Դատարանում Նոնան հրաժարվեց պաշտպանից: «Դուք կարո՞ղ եք ինքներդ պաշտպանել ձեր շահերը»,- հարցրեց նախագահողը, երբ Նոնան հրաժարվեց նաև հանրային պաշտպանի ծառայություններից»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: