11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արգամ Աբրահամյանը պարկեշտ, դաստիարակված անձնավորություն է /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որի ժամանակ քննարկվել են նախագահ Սերժ Սարգսյանի այցը ՌԴ և ԱՄՆ, մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմի միջոցառումներին, օրակարգում եղել են նաև ներքաղաքական, ներկուսակցական հարցեր ու ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հարցեր: Այս մասին նիստից հետո հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ինչու է ՀՀԿ-ն որոշել սատարել Վահագն Գևորգյանին,  նա պատասխանեց, որ ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն արդեն այս մասին տեղեկատվություն տվել է: Ինչ վերաբերում է Արտաշատի ընտրություններին, որտեղ առաջադրվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ապա ՀՀԿ խոսնակն ընդգծեց. <<Դրանից պետք չէ սենսացիաներ ստեծել: Անձամբ ճանաչում եմ Արգամ Աբրահամյանին, պարկեշտ, դաստիրակված, կիրթ անձնավորություն է, և եթե նրա բարեկամներն ունեն պաշտոն, դա չի նշանակում, որ ուրեմն նա չպիտի առաջադրվի>>:

Հարցին, թե Վահագն Գևորգյանին սատարելը, ով մտերիմ է Գագիկ Ծառուկյանի հետ և Արթուր Հարությունյանին չսատարելը, ով նախկինում լարված հարաբերություններ ուներ Ծառուկյանի հետ, նշանակում է բարիդրացիական հարաբերությունների վերականգնում, Շարմազանովը պատասխանեց.  

<<Գագիկ Ծառուկյանին պետք է հանգիստ թողնել, նա զբաղվում է իր գործունեությամբ, մարդը հայտարարել է, որ դուրս է գալիս քաղաքականությունից , պետք չէ ամեն առիթով նրա անունը շահարկել>>: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ