28 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Գիշերային վիճաբանություն և վնասվածքներ՝ Երևանի Արտաշիսյան փողոցում

Գիշերը, ժամը 01.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Արտաշիսյան փողոցից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գառնիկ Հ.-ին և 1984 թ. ծնված Գոռ Վ.-ին:
Վերջիններիս ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է շտապօգնության խումբ, որը նրանց տեղափոխել է հիվանդանոց:

Մեկնած օպերատիվ խմբին Գոռ Վ.-ն հաղորդում է տվել, որ նշված վայրում, վիճաբանության ժամանակ, Գառնիկ Հ.-ն ոտքերով և ձեռքերով հարվածել է իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ