Թաքնված միլիոնատերը. Հայկական ժամանակ
«Հայկական ժամանակը» գրում է, որ Գագիկ Խաչատրյանի տեղակալ Արմեն Ալավերդյանը յուրաքանչյուր տարի միջինը մոտ 15 հազար դոլարի չափով եկամուտներ է ստանում միայն փոխառության տոկոսներից:
« Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքի, միայն նախորդ տարի նրա այդպիսի «կողմնակի եկամուտը» կազմել է 6,3 մլն դրամ: Սա ոտքը ոտքին գցած աշխատած փող է, իսկ ահա տարեկան աշխատավարձով Ալավերդյանը վաստակել է դրանից մի փոքր ավելի՝ 8 մլն դրամ:
Նախորդ տարի ֆինանսների փոխնախարարը հայտարարագրել է 14 մլն դրամ եւ 387 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:
2011 թվականից այս կողմ՝ Արմեն Ալավերդյանի դրամական միջոցները սրնթաց աճ են արձանագրել: 4 տարի առաջ նա հայտարարագրել էր «չնչին» 14,9 մլն դրամ եւ 90 հազար ԱՄՆ դոլար: 2012-ին արտարժույթով հայտարարագրված դրամակն միջոցը միանգամից հասել է 595 հազար դոլարի՝ շնորհիվ 177,4 մլն դրամ արժողությամբ շինության վաճառքի:
Արդեն 2013-ին Արմեն Ալավերդյանը գնել էր մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ՝ընդհանուր 74 մլն դրամ արժեքովմ ինչի արդյունքում դրամական միջոցները նվազել էին:
Ֆինանսների փոխնախարարի կինը՝ Նարինե Ալավերդյանը, հայտարարագրել է 9,8 մլն դրամի եւ 20 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: