06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀՀ-ԵՄ բանակցությունները վերսկսելու մասին փաստաթուղթ կստորագրվի. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ դիվանագիտական իրենց աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը մայիսի 21-22-ին կմասնակցի Ռիգայի ԵՄ–Արևելյան գործընկերության գագաթաժողովին, որի ժամանակ փաստաթուղթ է ստորագրվելու ՀՀ-ԵՄ բանակցությունները վերսկսելու մասին:

«Տեղեկության պաշտոնական հաստատումը, սակայն, դեռ չկա: Ս.Սարգսյանի մամուլի խոսնակը մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում: Հիշեցնենք, օրեր առաջ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե Ս.Սարգսյանի աշխատանքային գրաֆիկը թույլ տա, նա կգնա Ռիգա: Ամեն դեպքում, հրավեր Ս.Սարգսյանին ուղարկվել է: Մեր աղբյուրները հայտնում են նաև, որ գագաթաժողովից հետո՝ մայիսի 25–ին, Լատվիայի խորհրդարանում ԱլԳ կոմպոնենտ երկրների ներկայացուցիչների հետ քննարկվելու են գագաթաժողովի արդյունքները: Սույն քննարկումներին հայ խորհրդարանականներ էլ են մասնակցելու»,- գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ