22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նրա հետ ինձ համար անբացատրելի ոչինչ չկա

«Լույսը, որ Դամասկոսի ճանապարհին կուրացրեց Պողոսին, չէր կարող նրա համար ավելի տարօրինակ ու զարմանալի լինել, քան ինձ համար, երբ ես հանկարծ հայտնաբերեցի բոլոր հույսերի իրականացումը, փիլիսոփայության բարձրագույն կատարելությունը, նյութական ու բարոյական աշխարհի բոլոր հեղաշրջումների, կյանքի ու մահվան բացատրությունը: Ես տեսա, որ ամենազարմանահրաշ փաստը իրականություն է դառնում ամենաաննշան միջոցներով: Ես նկատեցի Եվրոպայում և Ասիայում կատարված բոլոր հեղաշրջումների աղերսները այս թշվառ ժողովրդի հետ, որին շնորհված էին խոստումներն այնպես, ինչպես շատ կարևոր փաստաթղթերը վստահում են մեկին, ով չի կարող դրանք ոչ ընթերցել, ոչ էլ կեղծել: Ես տեսա, որ քրիստոնեությունը հայտնվել է իր համար ամենաբարենպաստ պահին, ընդ որում՝ մի ճանապարհով, որով ամենից հուսալիորեն կարելի էր հասնել նրա ընդունելությանը… Ոչ մի գրքում ոչինչ չէի կարդացել այդ մասին, սակայն ուսումնասիրելով հնագույն  ժամանակները, մինչ օրս միշտ զգացել եմ ինչ-որ բանի պակաս, որն էլ փարատվեց միայն Քրիստոս Տիրոջը ճանաչելուց հետո: Նրա հետ ինձ համար անբացատրելի ոչինչ չկա»:

ՄՅՈՒԼԼԵՐ  Յոհան  ֆոն – (1752-1809), շվեյցարացի հայտնի պատմաբան: 1792-ին գլխավորել է Վիեննայի պետական գաղտնի գրասենյակը և Կայսերական գրադարանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ