07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Թբիլիսիում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի վերաբերյալ

Թբիլիսիում կայացած շոտոկան կարատեի 6-րդ առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպին այդ մարզաձևի Հայաստանի հավաքականը որևէ առնչություն չի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և կապի նախարարությունը: Մենամարտի ընթացքում միմյանց հետ վիճաբանել են Վրաստանը ներկայացնող ջավախահայ և ադրբեջանցի մարզիկները, որից հետո ծեծկռտուքի տեսանյութը, առանց մանրամասները ճշտելու, որպես սկզբնաղբյուր են օգտագործել մի քանի լրատվամիջոցներ:

Կատարվածի կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պահանջով առաջիկայում կազմակերպիչների կողմից կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հերթական անգամ ապացուցել է, որ դուրս է քաղաքակրթության բոլոր սահմաններից: Թբիլիսիում կայացած շոտոկան կարատեի 6-րդ աշխարհի առաջնությունում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի տեսանյութը հայտնվել է համացանցում: Ադրբեջանական կայքերը նշում են, որ հայ մարզիկներն են խառնաշփոթն առաջացրել`հարձակվելով Ադրբեջանի ներկայացուցիչների վրա, պատճառաբանելով, որ հայ մարզիկները չեն համակերպվել ադրբեջանցիների հաղթական ելույթների հետ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ