18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ո՞ւմ է զգուշացնում Նաիրա Զոհրաբյանը

«Մենք լուրջ հաղթանակներ ունենք, ունենք պետականություն, և դա ես ամենակարևոր ձեռքբերումն եմ համարում»,-այսօր Հաղթանակի զբոսայգում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը և շնորհավորեց մայիսի իննի տոների կապակցությամբ: Նա նշեց, որ այսօր չի ցանկանում խոսել երկրի լրջագույն խնդիրների մասին.

«Մենք երկրում պիտի կարողանանք վերացնել քաղաքական թշնամանքի մթնոլորտը: Սա այլևս լրջագույն խնդիր է դառնում մեզ նման երկրի համար, երբ որ քաղաքական ուժերը ոչ թե փորձում են համագործակցել՝ երկիրը ճգնաժամային իրավիճակներից դուրս բերելու համար, այլ փորձում են մեկը մյուսին վնասելով, վարկաբեկելով՝ քաղաքական դիվիդենտներ հավաքել»,-ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ դա չաշխատող մեխանզիմ է: «Յուրաքանչյուր քաղաքական ուժի գնահատականը տալու է ժողովուրդը ընտրությունների արդյունքում»: Հարցին, թե ում ի նկատի ունի, նա պատասխանեց, որ այն քաղաքական ուժերին, ովքեր մամուլում միմյանց դեմ վարկաբեկող հոդվածներ են պատվիրում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ