ԵՄ-ն առաջընթաց է փորձում գրանցել Բելառուսի հետ, ավելին կանի Հայաստանի համար. 168 ժամ
ԵՄ-ի գլխավոր ուղերձը Ռիգայում լինելու է այն, որ «Արևելյան գործընկերությունը» հաջողել է»,- այս մասին «168 Ժամ» թերթի հետ զրույցում ասել է Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկը` անդրադառնալով ԵՄ ԱլԳ ծրագրի Ռիգայում կայանալիք գագաթնաժողովին:
Նա նշել է, որ ԵՄ-ն գագաթնաժողովի ընթացքում ցանկանում է ցույց տալ, որ չնայած խնդիրներին՝ պրոյեկտը շարունակելու է հաջողակ ձևաչափ մնալ վեց երկրների համար: Նրա խոսքով` Լատվիան, որպես ԵՄ նախագահող երկիր, հին Եվրոպայի գործընկեր երկրները փորձում են պահպանել ԱլԳ-ն, ջանում են ապացուցել իրենց և շրջապատող աշխարհին, որ ԱլԳ բոլոր երկրները, ոչ միայն ասոցացվածները, պետք է ապագայում ևս շարունակեն ԵՄ-ի հետ համագործակցությունը նույն ձևաչափում:
«Մի կողմից՝ սա անհրաժեշտ է, որպեսզի արդարացված լինեն ներկայումս ներդրված ջանքերն ու միջոցները` ֆինանսական և քաղաքական, մյուս կողմից՝ այսպիսի մոտեցմամբ ԵՄ-ն ցույց է տալիս, որ չի փակում իր դռները նաև Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի առջև` հնարավորությունների պատուհանը նրանց համար բաց թողնելով»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: