29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԲՀԿ-ը մնում է իր տեսակետին

«Սահմանադրական բարեփոխումների հետ կապված «Բարգավաճ հայաստան» կուսակցությունը մնում է իր տեսակետին»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա հիշեցրեց, որ կոնսուլտացիաների շրջանակում հանդիպումներ են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Մելքումյանի խոսքով՝ չի բացառվում, որ նախագահն ի վերջո հավանություն տա կիսանախագահական մոդելին, ինչին ԲՀԿ-ը կողմ է:

ԲՀԿ-ի կարծիքով՝ կիսանախագահական համակարգի բարելավման հնարավորություն կա ու այն խնդիրները, որոնք դրված են խորհրդրանական կառավարման համակարգում, կարելի է դրա մի մասը տեղայնացնել կիսանախագահականում: «Եթե կլինի կիսանախագահականի հետ կապված տեքստ, մենք կտանք մեր առաջարկները, որ հենց այսօր էլ պատրաստ են այդ առումով»,-շեշտեց Մելքումյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ