18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Իրար երես ավելի շատ ենք տեսնում օրվա ընթացքում, քան մեր տանեցիների երեսը

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Մենք իրար երես ավելի ենք տեսնում, քան տանեցիների երեսը, պետք է հանդուրժող լինենք միմյանց նկատմամբ

«Ես ողջունում եմ այս մթնոլորտը, որ այսօրվա դրությամբ ՀՀ պառլամենտը, որ մեր ժողովրդի հայելին է, մենք մեկ բառով ասած այստեղ ներկաներս իրար երես ավելի շատ ենք տեսնում օրվա ընթացքում, քան մեր տանեցիների երեսը: Պետք է լինենք ավելի շատ հանդուրժող ու միմյանց նկատմամբ հարգանքով»,-այսօր Ազգային ժողովում «Առևտրի և ծառայությունների» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Պատգամավորը նշեց, որ ասյ ամբիոնից հաճախ են լսվում բարոյախրատական դասընթացներ, սակայն վստահ է՝ ԱԺ-ը չպիտի նմանվի «տեր Թոդիկի» դպրոցի:

Ինչ վերաբերում է օրենքին, նա ասաց, որ արմատական լուծում է տրվում այն խնդրին, որ առաջացել է հազարավոր տնտեսվարողների մոտ: Հիշեցնենք, որ նախատեսվում է, որ հունիսի մեկից դրոշմապիտակավորվելու են օժանելիքը, պահածոները, դեղերը և այլն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ