10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուլացրեց

Ազգային նիստին ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց, որ այս օրերին մամուլում տարբեր լուրեր են շրջանառվում հայ-վրացական հարաբերությունների հետ կապված «սկանդալի» մասին:

«Մենք պատրաստակամ ենք, եթե անհրաժեշտություն կա, կազմակերպենք հայ-վրացական պատգամավորական-բարեկամական խմբի հանդիպումներ, որպեսզի կարողանանք իմանալ, թե այն, ինչի մասին գրվում է, որքանով է իրականություն, ինչ է պատահել, որն է իրականությունը»:

Գալուստ Սահակյանը կարճ պատասխանեց` «Որևէ բան չի պատահել»: Հիշեցնենք, մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, որ Գալուստ Սահակյանն ընդունել է Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովին՝ այցը ձևակերպելով որպես «մասնավոր», այն դեպքում, երբ մյուս կողմն այն ներկայացրել է իբրև աշխատանքային հանդիպում-քննարկում, հրապարակել հանդիպման լուսանկարները: Փաստն, ըստ մամուլի, խիստ զայրացրել է պաշտոնական Վրաստանին: Այստեղ ՀՀ-ից պարզաբանում են ակնկալում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ