Տպավորված ենք ընտրությունների պրոֆեսիոնալիզմով. միջազգային դիտորդների գնահատականը
Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ դիտորդներն իրենց գնահատականն են տվել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի Ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնի տնօրեն Քերին ՄաքԴոնալդը նշել է, որ ԼՂ-ում կիրակի օրն անցկացված ընտրությունները եղել են ազատ ու թափանցիկ:
Նա նշել է, որ ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին:
«Մենք տպավորված ենք ընտրությունների պրոֆեսիոնալիզմով և նվիրվածությամբ: Մենք գործել ենք անկողմնակալ, ուսումնասիրել ենք ընտրական ողջ գործընթացը, հանդիպումներ ենք ունեցել»,- ասել է բանախոսը:
Դեւիսի համալսարանի մարդու իրավունքների նախաձեռնության անդամ Քրիսթեն Աբաջյանն էլ նշել է, որ մարդիկ իրենց մասնակցությամբ ընտրություններին ցույց տվեցին իրենց վերաբերմունքն այդ գործընթացին: Նրա խոսքով` անգամ ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդիկ, չնայած դժվարություններին, մասնակցեցին ընտրություններին: