04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մոսկվայում կորոշվի, թե որքան կթանկանա էլեկտրաէներգիան Հայաստանում. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ իրենց տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այս շաբաթվա սկզբին մեկնել է Մոսկվա:

«Նախատեսվում է, որ Մոսկվայում, երբ այնտեղ կժամանի նաեւ Սերժ Սարգսյանը, վերջնականապես պետք է որոշվի, թե, ի վերջո, որքան պիտի բարձրանա սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը` վեց դրամ մեկ կիլովատը, թե տասը դրամ:

Մեր տեղեկություններով՝ ՀԷՑ-ի մասնագետները սակագնի թանկացման երկու հայտ են պատրաստել, որոնցից մեկը հաշվարկված է վեց դրամի թանկացման համար, մյուսը` տասը: Սերժ Սարգսյանի՝ մոսկովյան այցի ժամանակ, որը նախատեսված է մայիսի 8-9-ը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջնականապես կհստակեցվեն ՀԷՑ-ի հետագա ճակատագրի հետ կապված բոլոր հարցերը: Ըստ այդմ, էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կներկայացվի կա՛մ ուրբաթ օրը` մայիսի 8-ին, կա՛մ էլ եկող շաբաթվա սկզբին»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ