10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Միջպետական սկանդալ չի եղել. ինչու է Գալուստ Սահակյանը հանդիպել

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ միջպետական որևէ սկանդալի հարց չկա հայ-վրացական հարաբերությունների հետ կապվաց: «Օսեթիայի Ազգային ժողովի նախագահը Լեռնային Ղարաբաղ պաշտոնական այցի ժամանակ ցանկություն է հայտնել ցավակցել ապրիլի 24-ի հետ կապված: Դա տևել է 5 րոպե. ցավակցել ու գնացել է: Այդտեղ որևէ պաշտոնական հանդիպում չի եղել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Նա նշեց, թե «մարդիկ կարող են ցանկացած մեկի հետ ազատ հանդիպում ունենալ»: Հարցին՝ դիվանագիտության տեսանկյունից ճի՞շտ էր հանդիպել Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակի հետ, Վահրամ Բաղդասարյանը կրկնեց, թե հանդիպումը պաշտոնական բնույթ չի ունեցել: «Մարդը խնդրել է, որ գա 5 րոպեով ցավակցի ու գնա: Ցավակցել ու գնացել է»:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, որ Գալուստ Սահակյանն ընդունել է Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովին՝ այցը ձևակերպելով որպես «մասնավոր», այն դեպքում, երբ մյուս կողմն այն ներկայացրել է իբրև աշխատանքային հանդիպում-քննարկում, հրապարակել հանդիպման լուսանկարները: Փաստն, ըստ մամուլի, խիստ զայրացրել է պաշտոնական Վրաստանին, որտեղ ՀՀ-ից պարզաբանում են ակնկալում:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե երեկ սխալ տեղեկատվություն է տարածվել, որն ուղղվել է: «Վրաստանը հասկացել էր, որ եղել է պաշտոնական հանդիպում ԱԺ-ում, բայց հանդիպումը եղել է Ղարաբաղում: Հրավերը եղել է ԼՂ ԱԺ կողմից, նա էլ գնացել է Արցախ: Ի՞նչ կա, մարդը ցավակցել է, ես ներկա եմ եղել: Միջպետական սկանդալ չի եղել, չի կարող լինել: Ազատ են հանդիպել, եթե մարդը ուզում է ցավակցել՝ Չեչնիան կլինի, Ադրբեջանը, ես պատրաստ եմ հանդիպել»,- եզրափակեց Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ