28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչպես կպահի իրեն ընդդիմությունը

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի խոսքով՝ ընդդիմադիր դաշտում մշտապես գործել է երկու վեկտոր՝ մեկը իշխանության կողմից իմիտացիոն ընդդիմությունն է, մեկը՝ իրական: «Մշտապես իրական ընդդիմության գործունեությունը բավական բարդ է եղել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե երբ կրկին կմիավորվի ընդդիմությունը: «Բնականաբար, բանակցություններ գնում եմ համախմբման, հնարավորինս կոնսոլիդացիայի, որովհետև առանց դրա որևէ բան անել շատ բարդ կլինի:

Հիմա թե այդ ընթացքում վարչախումբն ինչ նոր ծրագրեր, պրոյեկտներ կմտցնի, և ընդդիմադիր դաշտն ինչ կանի, ժամանակը ցույց կտա: Ամեն ինչ միայն ընդդիմադիրներից կախված չի, ընդդիմության խնդիրն է, հաշվի առնելով իրավիճակը, կարողանալ ելքեր գտնել»,-նկատեց նա:  

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ հավելեց, որ ընդդիմության առանձին խմբեր հավանաբար կմիավորվեն մինչև հաջորդ համապետական ընտրություններ: «Հենց հիմա էլ ընթանում են առանձին քննարկումներ, հիմա ընդդիմության դաշտի հայտ ունի այնպիսի կուսակցություն, ինչպես օրինակ՝ ՕԵԿ-ը: Չգիտեմ՝ ընդդիմություն բառի նկատմամբ ընդհանուր վերաբերմունքը որն է և ընդդիմություն կոչված դաշտը՝ թե իշխանության, թե հանրության կողմից ձևավորվող, որոնք ինչ չափով կարող են ազդել երևույթների ընթացքի վրա, բայց կարծում եմ՝ միավորումներ կլինեն, կլինեն տարբեր մակարդակների վրա, կլինեն և իշխանամետ միավորումներ, և իսկական ընդդիմադիր միավորումներ»-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ