26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դեսանտ հրավիրենք Ղարաբաղից

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը գոհ է ԼՂՀ-ում մայիսի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից: «Եթե պայմաններ ստեղծվեն, մենք կարող ենք անցկացնել ազատ ու արդար, թափանցիկ ընտրություններ:

Ղարաբացիները դա ապացուցեցին, ցույց տվեցին՝ մեզ խորթ են ընտրակեղծիքները»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Արշակյանը նկատեց, որ այս ընտրությունները շատ հետաքրքիր օրինակ կարող են լինել ՀՀ-ում կայանալիք ընտրություններին ընդառաջ:

«Մենք պետք է դեսանտ հրավիրենք Ղարաբաղից ընտրություններն անցկացնելու, և մեզ բարձր գնահատական կտա աշխարհը»,-նշեց նա:

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը չի հիշում, որ ԼՂՀ-ում ընտրություններն անցնեն այնպիսի խախտումներով, ինչպիսին Հայաստանում: «Արժե, որ տեսնենք, թե ինչպես նրանք կանցկացնեն մեր ընտրությունները Հայաստանում, որովհետև մենք կարծես թե չենք կարողանում»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ