18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Երկրում խայտառակ սոցիալական իրավիճակ է. հանրահավաքը մեկնարկեց

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկել է ՍԴՀԿ հանրահավաքը: Բացի ՍԴՀԿ-ից մասնակցում են նաև Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և հասարակական կազմակերպությունների անդամներ: Նշենք, որ հանրահավաքը նվիրված է Աշխատավորների համերաշխության միջազգային օրվան: 

Կուսակցության ղեկավարներ Արամ Սարգսյանն ու Նարեկ Գալստյանն իրենց ելույթներում անդրադարձան երկրում ստեղծված ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակին:  Նրանք իշխանություններից պահանջում են աշխատանքով ապահովել քաղաքացիներին և երաշխավորել նրանց բարեկեցիկ կյանքը: 

Արամ Սարգսյանը նկատեց, որ երկրում արտագաղթն ահռելի չափերի է հասել, չկա մեկը, ով չմտածի արտագաղթելու մասին: «Երկրում խայտառակ սոցիալական իրավիճակ է: Մի քանիսը հարուստ են, մյուսները աղքատ՝ հացին կարոտ»,-հավելեց Նարեկ Գալստյանը: Հիշելով ՀԱԿ-ին՝ նա ասաց, որ ժողովրդին տարան բախման, ապա մի քանի պատգամավոր ունեցան ու զբաղվեցին ավելի «կարևոր» հարցերով: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ