12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ավելի կարեւոր է պահանջատիրությունը. քաղաքագետ

Ցեղասպանության 100-ամյակի կարգախոսը` «Հիշում եմ եւ պահանջում» առաջին մասով ստացվեց, երկրորդը` ոչ այնքան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

«Առաջին մասը՝ հիշելը, բավական հաջող անցավ. համաշխարհային լրատվական դաշտը լի էր այդ միջոցառումների մասին պատմող տեղեկություններով, իսկ ահա երկրորդ մասն այդքան էլ հստակ չէր, մասնավորապես, թե հատկապես ինչ էինք պահանջում»,- ասել է նա:

Բանախոսը նշել է, որ շատերն ասում են, որ սկզբում պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ հետո պահանջներ ներկայացնել.

«Ցեղասպանության ճանաչումը բարոյական հատուցման ոլորտում գտնվող խնդիր է: Ցավոք, չեմ կարծում, թե Թուրքիան մոտ ապագայում կճանաչի պատմական իրողությունը»,- ասել է քաղաքագետը` նշելով, որ շատ կարեւոր է պահանջատիրությունը:

«Ճանաչման քաղաքականությունը, եթե այն տարվում է առանց մեր իրավունքների սահմանման, ոչ միայն անիմաստ է, այլ նաեւ վտանգավոր։ Բայց եթե խոսում ենք պահանջատիրության մասին, ապա դա հնարավոր է դարձնում, որ այս հարցում ավելի մեծ թվով դաշնակիցներ ձեռք կբերենք: Կան երկրներ, որոնք նույնպես շահագրգռված են դրանում, եւ այդպիսով մենք դաշնակիցներ ենք ձեռք բերում»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ