02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Խիստ գաղտնի են պահում. Հայկական Ժամանակ

 «Հայկական Ժամանակ» -ը գրում է, որ երեկ կառավարությունում, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն: Ըստ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, նիստին մասնակցել են «տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ներկայացուցիչնե­ր:

Թե ի՞նչ են քննարկել խորհրդակցության մասնակիցները՝ անհայտ է, քանի որ այն անցել է աոանց լրագրողների մասնակցության: Պաշտոնական հաղորդագրության մեջ ընդամենը նշվում է, որ «անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի տնտեսության հետագա ակտիվացմանը, արտահան­ման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանն, այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերին եւ հետագա քայլերին:

Վերջերս ՀՀ վարչապետը Ծաղկաձորում անցկացվող մի միջոցառման ժամա­նակ հայտարարել էր, թե կառավարությունը ծրագրեր է իրականացնում տնտեսության ակտիվացման ուղղությամբ, որոնց արդյունքները կերեւան արդեն երկրորդ կիսամյակի ընթացքում:

Տպավորությունն այնպիսին է, որ այդ ծրագրերն իրականացվում են հույժ գաղտնիության պայմաններում, որ հանկարծ որեւէ մեկը դրանք չտեսնի: Անգամ՝ դրանց քննարկումն է գաղտնի պահվում հանրությունից:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 
  

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ