17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սամվել Ալեքսանյանի քավորը, թուրքական կտորներն ու նասկու գործը. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ Սամվել Ալեքսանյանն ԱԺ միջանցքում գովազդում էր իր տրիկոտաժի ֆաբրիկայի արտադրանքը, մանավանդ՝ գուլպաները, և լրագրողներին նախատում, թե հիմա էլ բարի գործ է արել՝ գործարան բացել, աշխատատեղ ստեղծել, ինչո՞ւ չենք գրում:

«Արդեն մի քանի ամիս է՝ ֆաբրիկան գործում է Երևանի Նորագավիթ թաղամասում, հայկական արտադրության գուլպաներ, վերնաշապիկ և այլ տեսակի հագուստ են արտադրում:

Ալեքսանյանը դեռ երկար կպարծենար իր «բարի գործով», եթե լրագրողները նրա առաջ չդնեին քավորի՝ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Կոմիտասի այգում եկեղեցի կառուցելու նախաձեռնությունը: Ինչո՞ւ Ալեքսանյանը քավորին խորհուրդ չի տվել եկեղեցի կառուցելու փոխարեն հետևել իր օրինակին և զարկ տալ հայրենական արտադրությանն ու աշխատատեղերի բացմանը:

Ալեքսանյանը խնդրեց քավորի դեմ բան չգրել. «Իմ դեմ ինչքան կուզեք, բայց քավորս շատ լավն ա»: Ապա անմիջապես նոր միտք հղացավ. «Թուրքական կտորները թանկ են նստում, որ բերում-կարում ենք, կասեմ՝ թող կտորի արտադրամաս կառուցի»,- գրում է թերթը: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ