25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Թուրքերը շնորհակալություն են հայտնել հայ պատգամավորներին /վիդեո/

ԵԽԽՎ նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամները, արդեն տեղեկացրել ենք, որ անմոռուկներ և Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի այլ խորհրդանիշեր են նվիրել եվրոպացի պատվիրակներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ թուրք պատվիրակներն իր հետ անձնական զրույցների ժամանակ ասել են, որ ստացել են այդ նվերները, ինչի համար շնորհակալություն են հայտնել: «Այլ պատվիրակների ևս տրվել են խորհրդանշաններ, բացատվել է դրանց իմաստն, ու շատերը մեծ սիրով կրել են ու հետագայում մասնակցել ապրիլի 22-ին տեղի ունեցած ցուցահանդեսին»,-նշեց Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության կողմից ոչ մի արձագանք չի եղել: Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ Ստրասբուրգի մայր տաճարում ապրիլի 23-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հոգեհանգստի արարողությունը, որը բարձր մակարդակով կազմակերպված է եղել:

«Աննախադե էր, անգամ այդ հսկայական տաճարը լցված էր, բոլոր տեղերում մարդի կային նստած: Հնչեցին թե Դլե յամանի, թե Կռունկի հնչյունները, ինչը շատ տպավորիչ ու ազդեցիկ էր: Նման նախադեպ դեռևս չէր եղել»,-պատմեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ