25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

… բակում հայտնվեցին գազանացած ու զինված անծանոթներ

Հարություն Հովհաննիսյանի վկայությունը

1901թ. ապրիլի 7, Մալաֆան

Մարիամ Հովհաննիսյանը ներկայացնում է իր հոր՝ Հարություն Գրիգորի Հովհաննիսյանի վկայությունը: Վերջինս պատմել է, որ  1915թ. գարնանային մի պայծառ օր, երբ ամեն մեկն իր գործով էր զբաղված, հանկարծբակում հայտնվել են անծանոթ և անհասկանալի մարդիկ` գազանացած, բերաններն արյուն առած , հրացաններով ու սրերով զինված: Նրանք առանց որևէ պահանջի ու պատճառի սպանել են Հարությունի հորը, մորը, եղբորը, իսկ քրոջը՝ Մարիամին, որ նոր էր նշանվել, առևանգել են, գրում է armeniangenocide100.org-ը:

Հարություն Գրիգորի Հովհաննիսյան: Ծնվել եմ 1901թ. ապրիլի 7-ին`Արևմտյան Հայաստանի Մալաֆան գյուղում: Ընտանիքի կրտսեր զավակն էի: Ունեի քույր` Մարիամը, և եղբայր` Կարապետը: Սովորում էի գյուղի հայկական եկեղեցուն կից դպրոցում: Հաճախ օգնում էի եկեղեցուն տնտեսական գործերում: 1915թ գարնանային մի պայծառ օր էր: Ամեն մեկս մեր գործով էինք զբաղված: Հանկարծ մեր բակում հայտնվեցին անծանոթ և անհասկանալի մարդիկ` գազանացած , բերաններն արյուն առած , հրացաններով ու սրերով զինված:

Նրանք առանց որևէ պահանջի ու պատճառի սպանեցին հորս, մորս, եղբորս, իսկ Մարիամին, որ նոր էր նշանվել, առևանգեցին: Ես չհասցրի հասկանալ` ինչ է կատարվում, երբ զգացի, որ ինչ-որ մարագում էի` խոտերի մեջ: Պարզվեց, որ ինձ փախցրել էին մեր հարևանությամբ ապրող «Շեկո» տան քրդերը` հետագայում ողջ մնացող հայերին միացնելու միտումով (նշված քրդերը, ինչպես հետո պարզվեց, շատ-շատ հայերի էին օգնել): Հարևան քրդերի կողմից ինձ հայրենի երկրից գաղթողներն միացնելու փորձը ձախողվեց. ինձ խլեցին նրանցից և հանձնեցին մի թուրք զինվորի: Նա ինձ պիտի ձոր տաներ և … Անցնում էինք թեք լանջի նեղ կածանով, երբ գլխումս մի միտք ծագեց. ես ցատկեցի նրա վրա , խլեցի զենքը և սատկացրեցի զինված շանը իր իսկ զենքով: Հրացանից արձակված կրակոցը հանգստացրեց թուրք մարդասպանի ընկերներին: Նրանք կարծեցին, թե սպանվողը ես եմ:

Արագ ու աննկատ իջա ձորը… Դարձյալ կրակոցներ… Մեծ դժվարությամբ անցա գետը: Հեռվից արձակված գնդակներից մեկը մխրճվեց ձախ ուսիս մեջ. վիրավոր էի: Գտա գաղթող հայրենակիցներիս, ովքեր բռնել էին փրկության ճանապարհը: Մեծ կորուստներով, դաժան ու ծանր օրերը ետևում թողնելով, հասանք Արևելյան Հայաստան: Հեռու, մոտիկ բարեկամների օգնությամբ հիմնավորվեցի Աշտարակի Ուջան գյուղում: Դիմացա… Ապրեցի… Ամուսնացա նույն գյուղի բնակչուհի Նարգիզ Շահինյանի հետ: 1960 թվականին արդեն ունեինք 7 զավակ(երեք տղա, չորս աղջիկ): Աշխատում ենք, ապրում ենք, երջանիկ ենք… Հայրենի երկրիս կարոտը սրտումս եմ ապրում, չեմ մոռացել ոչինչ… Որքան էլ փնտրեցի չկարողացա գտնել քրոջս, երևի թուրքացրել էին:

Հ.Գ. 1979թ մարտի 24-ին Հարություն Հովհաննիսյանը Երևանում հյուրընկալվել էր ավագ դստերը` Մարիամին:Մարիամի թախանձագին խնդրանքին, որ հայրը պատմի իր անցած-գնացած օրերի մասին, չմերժվեց: Հարություն պապը, վերապրելով իր կյանքի դաժան վայրկյանները, չհասցրեց ավարտել պատմությունը, սիրտը այլևս չդիմացավ: Շտապօգնության բժիշկները ոչինչ անել չկարողացան…

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ