19 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Ի՞նչ է, քրիստոնյա լինելուց էլ հրաժարվե՞նք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Եթե արժանապատվության համար խոսելն ու պայքարելը պատերազմ հրահրել է, ուրեմն պատերազմ են հրահրել Հայկ Նահապետը, Վարդան Մամիկոնյանը, Աշոտ Երկաթը, Զաքարե Զաքարյանը,Դավիթ Բեկը, Գարեգին Նժդեհը, Անդրանիկ Օզանյանը, Վազգեն Սարգսյանը…

Այս ի՞նչ անհեթեթություն է։

Ադրբեջանի դուդուկի տակ պարել հրաժարվելը պատերազմ հրահրել չէ։ Նրանք են եկել մեր հայրենիքը գրավել։ Նրանք են մեզ մորթել։

Եթե ազգային արժանապատվության մասին խոսելը պատերազմ հրահրել է, ուրեմն՝ այո՛, ես պատերազմ հրահրող եմ։ Եթե անկախության հռչակագիրը պաշտպանելը պատերազմ հրահրել է, ուրեմն՝ ես այդպիսին եմ։

Ի՞նչ է, քրիստոնյա լինելուց էլ հրաժարվե՞նք, որ պատերազմ չլինի։ Երևանը Էրիվա՞ն անվանենք, Հայաստանի Հանրապետությունը՝ Արևմտյան Ադրբեջա՞ն, միայն թե պատերազմ չլինի։

Ադրբեջանի պահանջներն ավարտվո՞ւմ են։ Վաղը կարող են նոր պահանջներ ներկայացնել։ Ասում էին Արցախն է խնդիրը։ Արցախը հանձնվեց, հայաթափվեց, բայց Ալիևը դեռ պահանջներ ունի։

Եթե Փաշինյանի ասածով Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրը Ղարաբաղն էր, ապա հիմա Ղարաբաղը չկա հայկական վերահսկողության ներքո։ Ինչո՞ւ է Ալիևը շարունակում պահանջներ ներկայացնել»,- հատված armrus.info լրատվականին տված հարցազրույցից, 18.11.2026թ.»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ