19 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Սրա կյանքում սկսվել է մերժումների շղթան. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկվա հերթական շոուն տեսանք, տեսանք՝ ոնց է դոշ ծեծում, ոնց է իրեն կոտորում, անգամ կոկորդը թվաց կպատռվի։ Իսկ ասելիքը էնքան բաց էր, անթաքույց, որ հերթական զզվանքն առաջացրեց։ Ասում է՝ Սահմանադրությունը ընդունեք, կգնամ։ Հասկանո՞ւմ եք՝ ոնց են պատին դեմ տվել, ոնց են սրան խեղդում, որ ամեն գնով փոխի ՀՀ Սահմանադրությունը՝ դարձնելով ալիևի սահմանադրություն։

Սրա կյանքում սկսվել է մերժումների շղթան՝ չստացավ սահմանադրական մեծամասնություն, իսկ դա խոստացել էլ իր տերերին, հիմա, հասկանում է՝ չի ստանալու սահմանադրություն փոխելու հնարավորություն, հասկանում է, որ իր «դերասանությունը» այլևս ոչ մեկին չի հետաքրքրում, հասկանում է, որ իր իսկ եփած էս զզվելի բոզբաշը այլևս ոչ մեկը չի ուտում, երկրում համատարած սրտխառնոց է դրանից։

Դեռ ականատես ենք լինելու նման գարշելի տեսարանների այնքան ժամանակ, քանի մենք՝ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին, էդ մեկ դերասանի «թատրոնին» չի նետել լխկած լոլիկներ, չի սուլել, դերասանին չի վռնդել բեմից, ինչպես անում էին հին Հռոմում»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ