19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Գրանատը բացած սպասում էի, ես մենակ, թուրքերը շատ … /վիդեո/

Վերջին օրերին շատ է խոսվում ազգային ինքնագիտակցության, ինքնաճանաչողության անհրաժեշտության մասին, ինչը վերածնունդ տանող ճանապարհին կարեւոր կռվան է: Ինչի միջով են անցել մերօրյա` Արցախյան ազատամարտի հերոսները. կյանքի ճանապարհ, որբնութագրվում է ղբերգական դրվագներով` մահ, ցավ, զուգահեռաբար ժպիտ ու հաղթանակ: Մեզ հետ զրույցում սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը հիշեց.

«Հիշում եմ էն մոմենտը, իմ ծննդի օրն էր, մենակով կռվի դաշտում` թուրքերը ինձնից հեռու էին` լսում էի ձայները: Գրանատը բացած սպասում էի, մենակ էի, թուրքերը շատ էին: Մտածում էի ինքս ինձ տրաքացնել: Կողքս ունեի աղոթագիրք, կողքս ունեի երեխուս նկարը, հանել եմ, նայել եմ, ասել եմ չէ` ես պիտի ապրեմ, պիտի դիմանամ, պիտի անցնի էս … »:

Ասում է` պատերազմի դաշտում կարևորը հավատն է առ Աստված. «Եղել է մոմենտ ասել եմ` տեր Աստված ու նետվել եմ կռվի»:

Հետաքրքիր մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ