17 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Չկա մի ուղղություն, որտեղ հաջողել են. Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքային իշխանությունն այնպիսի տոնայնությամբ է խոսում Երևանում ստեղծված բազմաթիվ խնդիրների մասին, կարծես մի 2 ամիս առաջ են եկել իշխանության և հենց նոր են արձանագրել, որ մայրաքաղաքում ապրելն ու աշխատելը վերածվել է ծանր պրոցեսի:

8 տարի է՝ իշխանության են, որևէ լուրջ համակարգային քայլ չեն ձեռնարկել: Չկա մի ուղղություն, որտեղ հաջողել են և մի բան էլ լավատեսության տեղ թողել, որ դեռ ինչ-որ բան անելու են:

Արված քայլերը կա’մ ուշացած են, կա՛մ անարդյունավետ, կա՛մ իրավիճակային:

Ու այսպես՝ լիքը կուտակված հարցեր, որոնց բարդ լուծումներն ու քաղաքային իշխանությունների կիսախուճապահար գործողությունները միմյանց հետ որևէ հատում չունեն»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ