17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Նիկոլական պատգամավորներից մեկը, իր մանկական տրավմաների մեղավոր «կարգեց» բոլոր նախկիններին․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բնավ չթիրախավորելով որևէ մեկին՝ մի հետաքրքիր հանգամանքի եմ ուզում անդրադառնալ (իհարկե չներքաշվելով նիկոլական հերթական սադրիչ օրակարգի մեջ):
Տեսե՛ք, երեկ նիկոլական պատգամավորներից մեկը, իր մանկական տրավմաների մեղավոր «կարգեց» բոլոր նախկիններին (տարիքը չձգեց, թե չէ կհասներ Անդրոպովին ու Բրեժնևին): Այսինքն՝ այդ չար ու չկամ «նախկիններն» են մեղավոր, որ ինքը չի սովորել ու չի կրթվել ու ստիպված վերջում դարձել է նիկոլական:
Ընդամենը մի քանի օր առաջ էլ, PISA-ի հարցումների հետ կապված, նույն ԱԺ-ում ինչքան «կարկառուն» ՔՊ-ական կար՝ խոսում էին ու արդարանում, թե բա՝ «էդ երեխեքը դպրոց են գնացել 2015-ին ու տարրական կրթությունը ստացել են մինչև 2018 թվականը. կրթության ոլորտը տապալել են նախկիները, դրա համար էլ սերունդը անկիրթ է եղել»:
Հավատացե՛ք, սա ոչ թե հեգնանքով եմ ասում, այլ դառը ժպիտով: Հիմա եկեք հասկանանք, թե իրականում ում չի ձեռնտու՝ կիրթ ու տրամաբանող սերունդ ունենալը։
Նիկոլին ու նրա ոճի պոպուլիստ ու դեմագոգիկ իշխանություններին կիրթ հասարակությունը ձեռնտու չէ, որովհետև կիրթ հասարակությանը դժվար է տարիներով նույն պարզունակ մեղավորների պատմությունը վաճառել, դժվար է նրա փոխարեն որոշել՝ ինչ հիշել, ինչ մոռանալ և ինչի մասին հարցեր տալ։ Նրան պետք են ձրիակեր միատոն ու միաոճ «մտածող» զանգված՝ պոտենցիալ ընտրող, ուրիշ ոչինչ:
Հենց այդ պատճառով էլ կրթության արհեստական նոր չափորոշիչներով ամեն ինչ գլխի վրա շրջելով՝ քարուքանդ են արել կրթության բնական ցիկլը։ Աղավաղել են հայոց պատմության ու գրականության դասավանդման բովանդակությունն ու մոտեցումները, իսկ բուհերում հաստատել «պրոլետարիատի դիկտատուրա», որտեղ ազատ ակադեմիական միտքը պետք է ենթարկվի քաղաքական իշխանության տրամաբանությանը։
Ավելին, ԵՊՀ-ի մի շարք ընդդիմադիր դասախոսների՝ ծիծաղելի պատճառաբանություններով համալսարանից հեռացնելը ասվածի դասական օրինակներից է։ Համալսարանը, որտեղ պետք է ազատ միտք, բանավեճ ու տարբեր տեսակետների մրցակցություն լինի, վերածվել է քաղաքական կոնֆորտ զոնայի։
Ու գուցե հենց սա է ամբողջի ամենակարևոր հանգամանքը․ Նիկոլին ապագայի համար պետք չեն կիրթ ու սեփական դատողությունն ունեցող քաղաքացիներ։ Նրան պետք են մանկուրտներ՝ կտրված պատմությունից, հիշողությունից ու սեփական մտածողությունից, որոնց համար ինքը կկառուցի «երջանիկ»՝ բացառապես գեղեցիկ տեսարաններով մի կենսատարածք, ոչ թե Հայրենիք։
Հ. Գ. Վերը նշված գործընթացի՝ այսինքն աչքերի թոզ փչելու, բնական օրինակերը սրանց կողմից անընդհատ թմբկահարվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» կառուցելու մասին մարազմն է»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ