Սա ոչ միայն սահմանային հնարավոր միջադեպերին է վերաբերվում, այլև քաղաքական, դիվանագիտական, տնտեսական հակազդեցությանը․ Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իշխող ուժի ոչ պատահական պատգամավորներից մեկը հայտարարել է, թե «Ադրբեջանից կրակոցի դեպքում չսպասեք պատասխան կրակոցի. դա ՀՀ-ին խաղաղություն չի բերի»:
Ի դեպ, առաջ ընկնելով՝ ասեմ, որ սա ոչ միայն սահմանային հնարավոր միջադեպերին է վերաբերվում, այլև քաղաքական, դիվանագիտական, տնտեսական հակազդեցությանը:
Պարզ ասած՝ իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և ուրանալ:
Կոնկրետ բանակի առումով՝ այս վտանգավոր ուղերձն արտացոլում է զինծառայողների, սահմանի, բանակի վերաբերյալ իշխանության պատկերացումներն ու հանձնարարականները»:











































