07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Հատկանշականը կրոնական արժեքային համակարգի շուրջ միավորման գործոնն է․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Աշխարհի առաջին քրիստոնյա երկիր Հայաստանում՝ «ժողովրդի կողմից ընտրված» իշխանությունները, արդեն տևական ժամանակ է միջամտում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությանը, և որպես հետևանք՝ դատարանի առաջ են կանգնեցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Զուգահեռաբար՝ երեկ, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, Իսլամական 20 երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո, հայտարարել է, որ Ալ-Աքսա մզկիթի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, Անկարան կդիտարկի որպես թուրք ժողովրդի արժեքների դեմ ուղղված քայլ։
Ֆիդանի խոսքով՝ այդ պատմական հանդիպմանը մասնակից իսլամական աշխարհի ներկայացուցիչները քննարկել են բացառապես Ալ-Աքսա մզկիթի շուրջ վերջին զարգացումները և Իսրայելի գործողություններին ի պատասխան՝ հնարավոր համատեղ քայլերը։ Նրանք հայտարարել են, որ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթը համարում են իրենց սրբավայրերից մեկը, և դրա նկատմամբ ցանկացած գործողություն դիտարկում են որպես ոտնձգություն իրենց ժողովրդի դեմ:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Ամաննի հավաքում Թուրքիան ավելի է սրել Իսրայելի հետ լարվածության աստիճանը՝ փորձ անելով նրանց միավորել Սիրիայում, Լիբանանում և Գազայում գորլողությունների դեմ: Թեկուզև միշտ չէ, որ այդ հարցերում իսլամական պետությունների շահերը համընկնում են:
Հատկանշականը կրոնական արժեքային համակարգի շուրջ միավորման գործոնն է՝ ինչն անշուշտ հոգևոր տեսանկյունից հարգանքի արժանի է:
Իսկ մեզ, հայերիս, որ 35 տարվա պետականություն ունենք, կհարգե՞ն արդյոք այն բանի համար, որ մեր իսկ պետական հանակարգն է ոտնահարում մեր ազգային Եկեղեցու ներքին կարգը:
Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ հարգանքն աշխարհում ավելի մեծ կլինի, եթե Փաշինյանի կառավարությունը, օրինակ վերցնի իր սիրելի Թուրքիայից, ու ոչ միայն չխաթարի Հայ Եկեղեցու ինքնավարությունը, այլ նաև տեր կանգնի Արցախում անարգվող հայկական քրիստոնեական ահռելի ժառանությանը»:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ