Ընտրի՛ր այնպես, որ հայ մարդը չդառնա «վայ մարդ». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հա՛յ մարդ,
Կրկին դիմում եմ քեզ, և նորից՝ բանտախցից:
Դու և՛ մարդ ես, ով սիրում է իր ընտանիքը, իր երեխաներին, և ուզում է երջանիկ, պաշտպանված և հանգիստ ապրել: Ե՛վ հայ ես, ով իր նախնիների, իր ժողովրդի, իր տոհմի և Հայրենիքի զավակն է:
Միավորի՛ր վաղը քո մեջ այս երկու անբաժան ինքնություններդ և գնա՛ ընտրությունների:
Ընտրի՛ր այնպես, որ դու էլ, սերունդներդ էլ հա՛մ մարդ մնան, հա՛մ հայ:
Ընտրի՛ր այնպես, որ հայ մարդը չդառնա «վայ մարդ» »:
(հաղորդագրությունը փոխանցվել է Արմեն Աշոտյանի փաստաբանի միջոցով)











































