ՀՀԿ 18-րդ համագումարում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր շեշտադրումները

1. Պատկերացնու՞մ եք՝ պատերազմ բերածները պատերազմ բերողներ են փնտրում։ Արցախ հանձնածները Արցախ հանձնողներ են փնտրում։ Չնայած ինչո՞ւ եմ զարմանում, մինչև հիմա էլ նիկոլ բերածները նիկոլ բերողներ են փնտրում։
2. Մենք չպետք է վարանենք և պարտավոր ենք խոսել մեր սխալների ու ձախողումներ մասին։ Եվ սա առաջին նման դեպքը չէ։ Մեր կուսակցության օրինակով կարող ենք ասել, որ սխալների վերլուծությունը ոչ թե թուլացնում է, այլ զորացնում։
3. Մենք, ընդդիմադիրներս, մնացինք մասնատված, կասկածամիտ միմյանց հանդեպ՝ կրելով հին հակասությունների բեռը, մինչդեռ նավը շարունակվում է խորտակվել։
4. Ազգային ուժերս, այս տարիների ընթացքում հայրենավաճառ գործող կառավարիչների դեմ կանգնած առանձին հատվածներ էինք, բայց ամբողջական այլընտրանք չդարձանք։
5. Կապիտուլյանտը ժամանակին մեղադրում էր, թե գործող Սահմանադրությունը «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է», իսկ հիմա արի ու տես՝ պատրաստվում է մեր Սահմանադրությունից «Ալիևի հագով կոստյում կարել»։
6. Պետք է նաև ինքներս մեզ հարցնենք՝ ինչո՞ւ է միջազգային հանրությունն այդպես վարվում։ Պատասխանը դաժան է․ որովհետևՀայաստանը կորցրել է իր արժանապատվությունը։
7. Ես թույլ եմ տվել սխալներ, ինչպես այս երկրի վրա ցանկացած մարդ, և ընդունել եմ որոշումներ, որոնցով իրական արդյունք եմ ապահովել իմ երկրի ու ժողովրդի համար:
8. Այո, մենք՝ հանրապետականներս, կատարյալ չենք, բայց ազնիվ ենք: Ազնիվ ենք մեր անցյալի, մեր ներկայի և առջևում սպասվող մարտահրավերների հանդեպ։ Ազնիվ ենք ինքներս մեր և մեր ժողովրդի հանդեպ։
9. 2026 թվականի Հանրապետական կուսակցությունը 2016 թվականի Հանրապետական կուսակցությունը չէ։ Մենք ավելի փորձառու ենք, ավելի իմաստուն, ավելի բյուրեղացած ու թրծված և ավելի իրատես:
10. Մենք մենք ենք՝ մեր անցյալով ու ներկայով, մեր դավանած արժեքներով ու հավատքով: Մենք աստվածասեր ենք, իսկ ինչասե՞ր եք դուք: Մենք մեր ժողովրդինն ենք, իսկ ո՞ւմն եք դուք: Մենք հայ ենք, իսկ ո՞վ եք դուք:











































