07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Օրինական և հասանելի բոլոր միջոցներով պայքարելու ենք բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. ՀՀԿ ԳՄ

Նախօրեին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվեցին ինչպես տարածաշրջանային վերջին զարգացումները, այնպես էլ ներքաղաքական օրակարգի հարցեր։

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցին։
Հնչեցված կարծիքների եւ մոտեցումների հիման վրա որոշում կայացվեց շարունակել այս հարցի քննարկումները, իսկ վերջնական արդյունքների մասին համապատասխան ժամկետում տեղեկացնել հանրությանը։
Կուսակցության Գործադիր մարմինը նաեւ իր խորը մտահոգությունը հայտնեց քաղաքական բանտարկյալ, լրագրող եւ բլոգեր Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման կապակցությամբ, ով իր ապօրինի կալանավորման դեմ պայքարի շրջանակներում գտնվում է անժամկետ հացադուլի մեջ։
Վերահաստատելով իր բացարձակ համերաշխությունը ինչպես Նարեկ Սամսոնյանին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մյուս քաղբանտարկյալներին, կուսակցության Գործադիր մարմինը ընդգծեց, որ օրինական և հասանելի բոլոր միջոցներով, ներառյալ միջազգային կապերի օգտագործմամբ, պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար։
ՀՀԿ Գործադիր մարմին
17.01.2026
Հնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ և տեքստը նկարն է
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ