Աստված էս անգամ չի փրկելու, մենք պետք է անենք․ Եսայան

«Ու ինձ նետեցին ծիծաղի մի լաթ, որ տխրությունից իմ հոգին սրբեմ» Ռազմիկ Դավոյանն է ասել։ Բայց մեզ այսօր կնետեն արյունոտ մի լաթ, որ բոլորիս ամոթն ավելի տեսանելի լինի։
Էրդողանը, ալիեւը եւ նիկոլը վաղը Անկարայում իրար հետ սուրճ կխմեն, հայի արյունով շաղախված, հայկական հողերով շաղախված, հայոց եկեղեցու վրա խնդալով, հայի եւ հայկականության վերջի մասին հռհռոցով կազդարարեն։
Վաղը հավանաբար մի թղթի կտոր կնետեն դրան, խուլ անկյունում գուցե եւ գրված կլինի «խաղաղություն» բառը, եւ սա կբերի այդ արյունոտ թուղթը 2026-ին ժողովրդի գլխին թափ կտա ծղրտալով։
Իսկ դուք մի մեռեք տղերք։
Այո, մահից հետո կա խաղաղություն։
Մահից հետո կա լռություն։
Ոչնչանալուց հետո կա ոչինչ։
Իսկ հայը երգում է, դատարաններից տուն չի գնում։
Իսկ հայը միամիտ կամ՝ հատուկ բթացման նյութերի ազդեցության տակ սպասում է հրաշքի։
Հրաշք չի լինելու, հայեր, հրաշքը մարդն է ստեղծում գործով, կռվով, հավատով, արյամբ, համառությամբ, եւ ոչ՝ մերձավորի դեմ պայքարելով։ Փոխեք թիրախը, տղերք։
Տո, ոչ էլ փոխեք, շարունակեք նույն ոգով։
Թշնամուն թողած իրար միս կերեք, հում-հում կերեք, աղ արեք-կերեք , աղ արած վերքը ավելի ցավոտ է մրմռում։
Ճառ ասեք, ու սպասեք։
Աշխահին հայտնի մի ամբողջ դարավոր ժողովուրդ հլու գնում է կառափնարան։ Ինքնակամ է գնում, առանց բողոքի։
Բայց հետո, ողջ մնացած այն մեկ հայը թող չհամարձակվի բողոքել, թե մեզ մորթեցին ու ոչնչացրին։
Դուք դա արեցիք, նեռի դեմ կզելով։
Աշխարհին հայտնի երկու հայ այսօր Բաքվի եւ Երեւանի բանտերում են, Ռուբեն Վարդանյան, երեկվանից արդեն նաեւ Սամվել Կարապետյան։ Ո՞ւմ մտքով կանցներ։ Հա, էլի կան գերիներ Բաքվում եւ Երեւանում, կան քաղբանտարկյալներ, Արմեն Աշոտյան, բայց նրանց անունները թվարկելով հարցերը չեն լուծվում։
Ամբողջ հայ ժողովուրդն է այսօր գերի եւ պատանդ։
Մի ամբողջ ժողովուրդ։
10միլիոն հայ։
Առհասարակ, հարցերը իրենք-իրենց չեն լուծվում, տղերք։
Առհասարակ, զավթիչն ինքնակամ դուրս չի գալիս երկրից։
Առհասարակ, հարցերը ՊԵՏՔ Է լուծել, տղերք։
Առհասարակ, գործին կպեք տղերք։
Հ․Գ․ Աստված էս անգամ չի փրկելու, մենք պետք է անենք» ։