23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առաջարկում եմ նայեք այս ռեպորտաժը և հիշեք, թե ինչ կայացած ու ամուր պետականություն եք ունեցել ընդամենը 10 տարի առաջ:
Նայեք ու վերհիշեք, թե Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, 100-րդ տարելիցի կապակցությամբ ինչպես էր մոբիլիզացրել ամբողջ աշխարհը՝ Հայոց Ցեղասպանությունը կրկին դատապարտելու և ճանաչելու պահանջով:
Նայեք ու վերհիշեք, թե ինչպիսի պետության քաղաքացի էիք դուք ու ընդամենը յոթ տարում ինչպես եք կորցրել ձեր դիրքերն աշխարհում: Հիշեք, թե այս յոթ տարում ինչպես եք կորցրել ձեր հայրենիքի ամենաուժեղ հատվածը, ձեր լավագույն սերնդի մի մասին, ձեր պատմական հիշողությունների և ինքնության հետ կապը, ձեր անվտանգությունն ու ապագանն: Նայեք ու վերհիշեք, թե ինչպես էր Հայաստանն իր քաղաքական օրակարգերով ամրացրել դիրքերն աշխարհում ու համեմատեք տեսեք, թե ինչ ողբերգական ու ստորացած վիճակում է հայտնվել այսօր:
Նայեք ու համոզվեք, որ ուղիղ  յոթ տարի առաջ, 2018թ. ապրիլի 23-ին, ոչ թե Սերժին ու ՀՀԿ-ին եք մերժել՝ այլ ինքներդ ձեզ, ձեր պապերին ու հայրերին, ձեր զավակներին ու թոռներին եք մերժել: Ձեր իրական անկախությունն ու անվտանգությունն եք մերժել, ձեր Արցախն եք մերժել, ձեր Սրբադասված 1,5 միլիոն Զոհերի հիշատակն եք մերժել: Ձեր հայկական ինքնությունն ու արժանապատվությունն եք մերժել, ձեր հաղթանակած բանակի մարտական ուղին եք մերժել: Եվ վերջապես ձեր բանականությունը, տրամաբանությունն ու ներազգային համերաշխությունն եք մերժել:
Լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը: Դարձել ենք առանց Արցախի, առանց երաշխավորված անվտանգության, առանց համազգային համերաշխության, առանց ազգային արժանապատվության՝ պարտված ու քաղաքականապես կողոպտված պետություն:
Ի՞նչ ունեք աշխարհին ասելու…
Ունե՞ք աշխարհին ասելիք՝ թե Արցախը պաշտոնապես հանձնելուց հետո եկել է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պաշտոնապես ուրանալու ժամանակը»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ