19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Զավեշտ է, բայց ունենք էն, ինչ ունենք․․․Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զավեշտ է, բայց ունենք էն, ինչ ունենք․․․
Երբ օրինակ, Գյումրու ընտրություններից առաջ, էդ ընթացքում, ու մինչև երեկվա դրությամբ   իշխանականներին պետք էր, որ համ Հանրապետականին թիրախավորեին, համ թեկնածուներին, փորձում էին ամեն բան անել, որ Մարտուն Գրիգորյանին, Ռուբեն Մխիթարյանին ասոցացնեին ՀՀԿ –ի,  Սերժ Սարգսյանի հետ։
Իսկ արդեն երեկվանից (հատկապես ՀՀԿ խորհրդի նիստից ու հնչեցված ուղերձներից հետո), իշխանական քարոզիչների փայլատակող մտքներով անցավ, որ  պետք է մարտավարություն փոխել, ցույց տալ, թե  Հանրապետականը մասնակցություն չունի որևէ քաղաքական պրոցեսներում, էդ թվում ՏԻՄ մակարդակով և այլն։
ԱԺ-ում Ալեն Սիմոնյանից ու մի քանի ջղաձգված քպական պատգամավորներից բացի նման տվայտանքների մեջ են Պետրոսը՝  Ղազարյան, Արմանը՝  Բաբաջանյան ու էլի մի քանի «թունդ» քարոզիչներ։
Մեկ ասում են՝  ՀՀԿ-ն խառնված է քաղաքական  պրոցեսներում, մեկ ասում, որ ոչ մի պրոցեսում կուսակցությունը դերակատարություն  չունի, հիմա կողմնորոշվեք «պարոնայք», ինչ «գիծ եք քշելու», որ «շեֆին» գոհացնեք․․․»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ