“Սիվիլիթաս”-ը վիրտուալ աջակիցներ է փնտրում
ՀՀ նախկին արտգործնախարար , ԲՀԿ_ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հիմնադրած “Սիվիլիթաս” հիմնադրամը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում հետեւյալ գրառումն է թողել.
“Մեր համակիրներին և ընկերներին. եթե ցանկանում եք վիրտուալ աջակցություն ցուցաբերել իշխանական ճնշումների դեմ մեր պայքարին, դարձրեք այս նկարը Ձեր ֆեյսբուքի թայմլայնի ետնանկար:
Մեզ համար անչափ կարևոր է Ձեր աջակցությունը:
Սա բոլորիս պայքարն է` հանուն ճշմարտության և արդարության”: