06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Վերահաստատում ենք, որ այս գործընթացը Հայաստանում ընդդիմադիր գործիչների դեմ իրավապահ համակարգի ապօրինի օգտագործման ևս մեկ օրինակ է․ ՀՀԿ ԳՄ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել․

«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը խստորեն դատապարտում է ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ 8-րդ գումարման Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ շուրջ 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրսևորումը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային Ժողով ներկայացված քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։
Վերահաստատում ենք, որ այս գործընթացը Հայաստանում ընդդիմադիր գործիչների դեմ իրավապահ համակարգի ապօրինի օգտագործման ևս մեկ օրինակ է։ Փաստ, որն արձանագրվել է միջազգային մի շարք կազմակերպությունների զեկույցներում և բանաձևերում։
Արձանագրում ենք նաև, որ Տարոն Մարգարյանի, ՀՀԿ ԳՄ մյուս անդամների և ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման հերթական արարի ժամանակագրությունը պայմանավորված է երկու հիմնական հանգամանքներով.
• շուրջ յոթ տարի առաջ սկսված շինծու քրեական գործերի հարուցման շարանի երկարաձգում՝ քաղաքական հետապնդման նոր ուղիներ հորինելու նպատակով,
• կառավարիչների առաջիկա հակապետական զիջողական գործողություններից հանրության ուշադրության շեղելը՝ փորձելով սահմանափակել նաև այդ գործողությունների դեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության պայքարը։
Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում այսօրվա կառավարիչները սխալվել են իրենց նենգ հաշվարկների մեջ՝ հայրենասերների արդար պայքարը ու մոտալուտ հաղթանակը կասեցնել հնարավոր չէ»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ