08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանի գործող իշխանությունը խիստ մրցակցության մեջ է Ադրբեջանի հետ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի գործող իշխանությունը խիստ մրցակցության մեջ է Ադրբեջանի հետ այն առումով, թե ով է ավելի հավատարիմ  Թուրքիային` հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ներքաշելու և հիմնական դեր ստանձնելու առումով:
Կառավարությունը որպես տարվա հաջողություն կամ բյուջետային տարվա արդյունք կարող է ներկայացնել իր աննախադեպ ջանքերը` Թուրքիային խորը և համապարփակ ձևով ռեգիոնալ պրոցեսներում ընդգրկելու և առաջին ջութակի դեր վերապահելու համար:
Սա միակ գործոնն է, որի դեպքում գործող կառավարիչը գերազանցել է Իլհամ Ալիևին և Թուրքիային սիրաշահելու գործում առաջ անցել հնարավոր բոլոր մրցակիցներին:
Ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացը նախաձեռնեց, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով տեսակետները տարբեր էր:
Սակայն նույնիսկ այս պրոցեսի հիմնական քննադատներն էին արձանագրում, որ Հայաստանի նուրբ ու ճկուն քաղաքականության արդյունքում, պաշտոնական Անկարայի ջանքերը` հայ-ադրբեջանական հարաբերություններ մխրճվելու առումով, տապալվեց» :
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ