08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռազմական մատակարարումների հրապարակայնությունը հնարավորություն է տալիս հակառակորդին միլիարդների հասնող զինտեխնիկան մետաղի ջարդոնի վերածել

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 «Հայաստանի ռազմական գնումները, որոնք պարբերաբար ներկայացվում են քանակական և մոդելային կտրվածքով, խիստ խոցելիություն են ապահովում մեր երկրի պաշտպանական համակարգի համար:
Պատահական չէ, որ Ադրբեջանում ճիշտ հակառակն են անում. ռազմական ներկրումներն իրականացնում են խիստ գաղտնիության պայմաններում և ֆիքսվում է միայն ռազմական բյուջեն և լավագույն դեպքում, օդային ճանապարհով եկող ռազմատրանսպորտային փոխադրումների թիվն ու ինտենսիվությունը:
Անկանխատեսելիության գործոնը` հարվածի ժամկետից, ուղղությունից մինչև կիրառվող միջոցներ, կարող է ոչ միայն մեկնարկում մեծ առավելություն ապահովել, այլ նույնիսկ ընդհանուր պատերազմի ելքը կանխորոշել:
Ռազմական մատակարարումների հրապարակայնությունը հնարավորություն է տալիս հակառակորդին, միլիարդի (ների) հասնող զինտեխնիկան, սպառազինությունը ժամերի ընթացքում մետաղի ջարդոնի վերածել:
Ադրբեջանը նաև այս տեսանկյունից փորձում է մեկնարկում խոշոր առավելության հասնել, իսկ հետո շարժվել ըստ իր առաջնահերթությունների» :
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ