04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Գերիները՝ Բաքվում, իսկ Հայաստանի ղեկավարի կինը՝ ջերմ ժպիտով, Թուրքիայի նախագահի տիկնոջ հետ»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Շուշի մեկնելու ճանապարհին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցի ժամանակ միջամտում է Էրդողանի կինը։ Նա հորդորում է Ալիևին ականապատ տարածքների քարտեզներ ստանալ հայ գերիների դիմաց։ Տեսանյութում Ալիևն Էրդողանին ասում է, որ եթե ականապատ տարածքների բոլոր քարտեզները ստանան, դա մեծ առավելություն կտա նրանց, քանի որ հակառակ դեպքում դրա համար մոտ 10 տարի կպահանջվի։ Խոսակցությանը միջամտում է Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը՝ հարցնելով, թե կան արդյոք էլի հայ գերիներ։ Դրական պատասխան ստանալով Ալիևից՝ նա ասում է, թե ուրեմն մաս-մաս տվեք։

Գերիները դեռ բաքվում են, նրանց ավելացել են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, իսկ Հայաստանի ղեկավարի կինը ջերմ ժպիտով բարեկամություն է հաստատել Թուրքիայի նախագահի տիկնոջ հետ»։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ